Ո՞վ է այն համարձակ լրագրողը, որը ինձ հետ կհաղթահարի թունելի 48.3կմ երկարությունը․ Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 24-ին պատրաստվում է անցել «Արփա-Սևան» թունելի ողջ երկայնքով՝ ծանոթանալու համար կատարված շինարարական աշխատանքներին:
Այս մասին նա գրառում է կատարել «Facebook»-ի իր էջում:
«Հարգելի՛ լրագրողներ,
Վաղը ՝ սեպտեմբերի 24-ին, այցելելու եմ «Արփա-Սևան» թունել։ Պատրաստվում եմ անցնել նրա ողջ երկայնքով և ծանոթանալ կատարված շինարարական աշխատանքներին։ Ո՞վ է այն համարձակ լրագրողը, որը պատրաստ է ինձ հետ միասին հաղթահարել թունելի 48.3կմ երկարությամբ ճանապարհը։
Հարկ եմ համարում զգուշացնել, որ ուղևորությունը լինելու է բարդ և էքստրեմալ։
Մանրամասների և կազմակերպչական հարցերի հետ կապված կարող եք կապվել մամուլի քարտուղարիս հետ», - ասված է նրա գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...