ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում մանկական պոռնկագրական նյութեր իրացնելու մեղադրանքով 11 մարդ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության բաժանմունքի, գլխավոր դատախազության, Եվրապոլի և ԱՄՆ-ի և Ավստրալիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, համատեղ իրականացված ինտենսիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, անչափահասների թրաֆիքինգի և անչափահասների պոռնկագրական նյութեր արտադրելու և վաճառելու մեղադրանքով ձերբակալել են միջազգային հանցավոր խմբի 11 անդամների:
Ձերբակալվածների թվում են` ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Վրաստանի քաղաքացիներ, անչափահասների ծնողները, նրանց հարազատներն ու ընկերները, ինչպես նաև ապօրինի լուսանկարչական սրահի սեփականատերերն ու աշխատակիցները:
Հետաքննությամբ պարզվել է, որ ԱՄՆ-ի և Ավստրալիայի ձերբակալված քաղաքացիները Թբիլիսիում վարձակալած բնակարաններում գաղտնի կազմակերպել են լուսանկարչական ստուդիաներ` նպատակ ունենալով արտասահմանում վաճառել անչափահասներին պատկերող պոռնկագրական նյութեր: Մեղադրյալները հանցավոր գործունեության մեջ ներգրավում էին նաև անչափահաս երեխաների ծնողներին, ստանում նրանց համաձայնությունը: Արձանագրվել է նման փոխհամաձայնության զոհ դարձած 8-14 տարեկան շուրջ 10 աղջիկ:
Դեռահաս երեխաներին նկարահանելու թույլտվության համար հանցավոր խումբը նրանց ծնողներին կանխիկ կամ բանկային փոխանցումով վճարում էր 500-3000 լարի:
«Կատարված հանցագործությունը ենթադրում է 17-20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն »,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինին Կրեմլից քշել ցանկացող շամանը հոգեբուժարանում է
Ռուսաստանի իրավապահները Բուրյաթիայում ձերբակալել են շաման Ալեքսանդր Գաբիշևին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեխասում ջրհեղեղի պատճառով մի քանի մարդ խեղդվել է, 1000 հոգի՝ տարհանվել
Տեխասում վրա հասած արևադարձային Իմելդա փոթորիկը սպանել է երկու մարդու, հայտնում է The Guardian-ը: Այսպիսով՝ 19-ամյա...
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործարաններից մեկում սեպտեմբերի 18-ին՝ առավոտյան 11-ի սահմաններում, հրդեհ է բռ...