ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինին Կրեմլից քշել ցանկացող շամանը հոգեբուժարանում է
Ռուսաստանի իրավապահները Բուրյաթիայում ձերբակալել են շաման Ալեքսանդր Գաբիշևին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա մի քանի ամիս է՝ Յակուտիայից ոտքով գնում էր Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Կրեմլից քշելու:
Շամանի աջակիցների խոսքերով՝ նրա ձերբակալության համար 40-50 դիմակավոր անձ է եկել:
Իրավապահները հայտնել են, որ Գաբիշևը հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ է գտնվում:
Գաբիշևն իր քայլերթը սկսել էր այս տարվա մարտին և անցել էր 2800 կմ: Սա նրա առաջին քայլերթը չէ դեպի Մոսկվա:
Անցյալ տարի շամանը ստիպված է եղել ընդհատել իր առաքելությունը:
Ալեքսանդր Գաբիշևին տեղափոխել են Յակուտսկ և տեղավորել Յակուտսկի հանրապետական նյարդահոգեբուժական դիսպանսերում, հայտնում են Յակուտսկի առողջապահության նախարարությունից:
«Քաղաքացին կանցնի փորձագիտական միջոցառումներ»,- ասված է զեկույցում:
Վարչության մամուլի ծառայությունից նշել են, որ հոգեբուժական ախտորոշումը իրականացվելու է նրա կյանքի և հիվանդության մասին անձի հետ զրույցի ձևով: Եթե հայտնաբերվի որևէ խանգարում, տղամարդուն բժշկական օգնություն կցուցաբերվի:
«Անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել սոցիալական ծառայությունները»,- ավելացրել են նախարարությունից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում մանկական պոռնկագրական նյութեր իրացնելու մեղադրանքով 11 մարդ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության բաժանմունքի, գլխավոր դատախազության, Եվրապոլի և ԱՄՆ-ի և Ավստրալիայի իրավապահ մարմիններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեխասում ջրհեղեղի պատճառով մի քանի մարդ խեղդվել է, 1000 հոգի՝ տարհանվել
Տեխասում վրա հասած արևադարձային Իմելդա փոթորիկը սպանել է երկու մարդու, հայտնում է The Guardian-ը: Այսպիսով՝ 19-ամյա...
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործարաններից մեկում սեպտեմբերի 18-ին՝ առավոտյան 11-ի սահմաններում, հրդեհ է բռ...