ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեխասում ջրհեղեղի պատճառով մի քանի մարդ խեղդվել է, 1000 հոգի՝ տարհանվել
Տեխասում վրա հասած արևադարձային Իմելդա փոթորիկը սպանել է երկու մարդու, հայտնում է The Guardian-ը:
Այսպիսով՝ 19-ամյա մի տղամարդ խեղդվել է և էլեկտրահարվել է՝ փորձելով իր ձիուն փրկել ջրհեղեղից: 40-50 տարեկան մեկ այլ մարդ խեղդվել է, երբ փորձել է Հյուսթոնում Բուշի օդանավակայանի շրջակայքում 2․5 մ խորությամբ ջրի միջով անցնել միկրոավտոբուսով:
Հաղորդվում է, որ տուժած տարածքներում ներկայումս ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Մոտ հազար մարդ փրկվել և տարհանվել է ապաստարաններ: Հյուսթոնում ավելի քան 900 չվերթ չեղարկվել կամ հետաձգվել է:
Տեխասում արտակարգ իրավիճակ է հայտարարված:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում մանկական պոռնկագրական նյութեր իրացնելու մեղադրանքով 11 մարդ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության բաժանմունքի, գլխավոր դատախազության, Եվրապոլի և ԱՄՆ-ի և Ավստրալիայի իրավապահ մարմիններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինին Կրեմլից քշել ցանկացող շամանը հոգեբուժարանում է
Ռուսաստանի իրավապահները Բուրյաթիայում ձերբակալել են շաման Ալեքսանդր Գաբիշևին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա...
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործարաններից մեկում սեպտեմբերի 18-ին՝ առավոտյան 11-ի սահմաններում, հրդեհ է բռ...