ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր բացահայտում. յուրացվել է 27 մլն դրամից ավելի գումար
ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացաված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։
Ոստիկանությունից հայտնում են, որ Գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետեւյալը։ Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ Նրանց անվամբ որպես աշխատավարձ դուրս է գրվել եւ յուրացվել այս պահին քննությանը հայտնի տվյալներով՝ ընդհանուր 27 միլիոն 170 հազար դրամից ավելի գումար։
Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացական համարանիշով բեռնատարը մնացել է Մյասնիկյան տանող թունելում
Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևանի Աբովյան փողոցից Մյասնիկյան տանող թունելի հատվածից, որում երևում է, թե վրացական պ...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշտարակի «գաի պոստի» մոտ տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որով արձանագրվել է, թե ինչպես է սեպտեմբերի 17–ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝...
Ոստիկանների խայտառակ պահվածք. մայրը փորձում էր նրանց ձեռքից խլել դստերը
Ղազախստանի՝ Նուր-Սուլթան, Ալմաթի և Շիքմենտ քաղաքներում անցկացվում են ակցիաներ չինական գործարանի կառուցման, երկրում Չինաս...