Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Քիչ առաջ Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնության անդամները ՀՀ անկախության տոնի առթիվ մոմավառություն են իրականացրել: Նրանք հաղթանակած Արցախ և հաղթանակած Հայաստան գրությամբ պաստառներով ու մոմերով Եռաբլուրում հարգեցին զոհված հերոսների հիշատակը և փառք տվեցին ՀՀ անկախության համար զոհված հայորդիներին: Միջոցառումից ֆեյսբուքայն իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Անկախության մարաթոնի մեկնարկը երիտասարդները տվել են Ստեփանակերտում՝ սեպտեմբերի 2-ին, հասնելով Հայաստանի և Արցախի շուրջ 30 քաղաք, ապա՝ Երևան՝ Եռաբլուր:
Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումրիում։ Տոնական միջոցառումները սկսվելու են ժամը 11։00-ից ու շարունակվելու են մինչև 23։00-ն։ Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ երաժշտական ծրագիր, հանրային քննարկում, ցուցահանդես, ֆիլմի դիտում, ժամը 19։00-ին Վարդանյանց հրապարակում տեղի է ունենալու գալա համերգ՝ հայ և արտասահմանյան հայտնի երգիչների, երաժիշտների մասնակցությամբ։ Լինելու է օդապարիների փառատոն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...