Սեպտեմբերի 21-ի համար` 220 մլն դրամ
Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառմանը, որը տեղի է ունենալու Գյումրիում՝ կհրավիրվեն Հայաստանից եւ արտերկրից հայտնի գործարարներ, ինչպես նաեւ անվանի մարդիկ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Միջոցառումները մեկնարկելու են Գյումրու Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11:00-ից: Աղաջանյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ այդ օրն իրականացվելու է մրցանակաբաշխություն՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով. «Հերոսներն այն մարդիկ են, ովքեր կիրենց ապագան կապում են հայրենիքի հետ։ Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները կլինեն վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։ Միջոցառման ընթացքում հերոսներին պաշտոնյաները, ինչպես նաեւ հյուրերը կհանձնեն մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի վարչապետի մրցանակը»,- ասաց Աղաջանյանը։
ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...