ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խորհրդարանի նիստի ժամանակ Պորոշենկոն քնել է
Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն Facebook սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ենթադրաբար քնած է Գերագույն ռադայի նիստի ժամանակ:
Տեսանյութը Facebook-ում ծաղրի առիթ է դարձել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երկրի նախկին ղեկավարն աչքերը փակ նստած խորհրդարանի նիստի ժամանակ:
Ինչ-որ պահի Պորոշենկոն բացում է աչքերը, այնուհետև կոպերը նորից փակվում են: Օնիշչենկոն տեսանյութը հրապարակել է հետևյալ գրառմամբ` «Պետյան քնած է. քունը չի առնում, քանի որ օրուգիշեր մտածում է ագրեսորին զսպելու մասին»:
Վերը նշված դեպքը, սակայն, Պորոշենկոյին ծաղրի ենթարկելու առաջին դեպքը չէ: Հունվար ամսին Պորոշենկոյի մեկ այլ նկար, որտեղ երկրի նախկին ղեկավարը կանգնած է` կոստյումի «ոչ ճիշտ» դիրքով, համացանցում բուռն քննարկումների առիթ էր դարձել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործարաններից մեկում սեպտեմբերի 18-ին՝ առավոտյան 11-ի սահմաններում, հրդեհ է բռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում մանկական պոռնկագրական նյութեր իրացնելու մեղադրանքով 11 մարդ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության բաժանմունքի, գլխավոր դատախազության, Եվրապոլի և ԱՄՆ-ի և Ավստրալիայի իրավապահ մարմիններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինին Կրեմլից քշել ցանկացող շամանը հոգեբուժարանում է
Ռուսաստանի իրավապահները Բուրյաթիայում ձերբակալել են շաման Ալեքսանդր Գաբիշևին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեխասում ջրհեղեղի պատճառով մի քանի մարդ խեղդվել է, 1000 հոգի՝ տարհանվել
Տեխասում վրա հասած արևադարձային Իմելդա փոթորիկը սպանել է երկու մարդու, հայտնում է The Guardian-ը: Այսպիսով՝ 19-ամյա...