ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղաշարժման խնդիր ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն անցել է եզրափակիչ փուլ
ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն անցել է եզրափակիչ փուլ՝ արժանանալով «Սպորտի թագուհի» անվանակարգին։ Այս մասին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, միջազգային ամենամյա այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ:
Մեր հայրենակցի այս ձեռքբերումը անձնական պայքարի, կյանքում հաջողության հասնելու և արժանապատիվ ապրելու վառ օրինակ է. այն պետք է վարակիչ լինի բոլորի համար:
Հաշմանադամություն ունեցող մարդկանց ներուժի գնահատումը և նրանց կարողությունների բացահայտումն ու զարգացմանը նպաստելը պետք է լինի յուրաքանչյուրիս խնդիրը:
Պաշտպանի աշխատակազմում պատրաստված տեսանյութում 29-ամյա գեղեցկուհին պատմում է իր ակտիվ առօրյայի և երազանքների մասին. անվասայլակը նրան չի խանգարում ապրել լիարժեք կյանքով, ավտոմեքենա վարել, աշխատել, զբաղվել սպորտով, մասնակցել տարբեր բեմականացումների, մրցույթների:
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղան արջի հետ գլորվել է Արագածից և մահացել. պատմում է ընկերուհին. SHANTNEWS.am
Սեպտեմբերի 14-ին Արագած լեռան վրա արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Լեհ զբոսաշրջիկն ընկերուհու հետ բարձրացել էր Արագած։ Մոտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չգիտեմ ՀՀ-ում մի առաջնորդի երեխաների, որոնք այդքան թիկնազորով են ման եկել․ Սամսոնյան
Նիկոլ Փաշինյանի որդին, ով պետք է զորամասում լիներ, 10-20 թիկնազորով քայլում է Երևանի փողոցներում, ո՞ւմ է պետք նման իշխան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստուգայց մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում
Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավա...