Ո՞ր մեքենայի համար որքա՞ն կլինի մաքսազերծման գինը հունվարի 1-ից
Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով, այսինքն` հաշվարկվելու է մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՊԵԿ սակագնային կարգավորման և հոսկողության բաժնի պետի պաշտոնակատարը:
Գարիկ Մինասյանի խոսքով՝ հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից:
Նա ընդգծել է, որ եթե ներմուծված ավտոմեքենայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «տարանցման հայտարարագիրը», բայց «ուղևորային մաքսային հայտարարագիրը» գրանցվի հունվարի 1-ին, այդ դեպքում կհաշվարկվեն նոր դրույքաչափերը: Այսինքն` պետք է մինչև հունվարի 1-ը գրանցել «ուղևորային մաքսային հայտարարագիրը», որպեսզի մաքսազերծումը կատարվի ներկայում գործող դրույքաչափերով:
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...