Լեզվակռիվ և փոխհրաձգություն Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մեկ ղրղզ սահմանապահ, եւս 6 զինծառայող վիրավորվել է, տեղեկացնում է TACC-ը։ Ղրղզական կողմը հայտնում է, որ փոխհրաձգության պատճառ են հանդիսացել սահմանի չհամաձայնեցված տարածքներում Տաջիկստանի քաղաքացիների կողմից իրականացված շինաշխատանքները։ Ի պատասխան՝ Ղրղզստանի քաղաքացին համանման գործունեություն է ծավալել նույն տարածքում, ինչին տաջիկներն ագրեսիվ կերպով են արձագանքել՝ պահանջելով դադարեցնել։ Սկսվել է լեզվակռիվ, որը վերաճել է փոխհրաձգության։ Տաջկական կողմը հայտնում է, որ միջադեպի հետևանքով մի քանի քաղաքացիներ հրազենային վնասվածքներ են ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...