Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և КамАЗ մակնիշի 777 TT 65 համարանիշի կցորդիչով բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Լրատվականը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանի և ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Հրշեջները, մարելով կրակը, BMW-ում հայտնաբերել են վարորդի և 2 ուղևորների՝ ամբողջովին մոխրացած դիերը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ BMW-ի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել КамАЗ-ին, ինչից առաջացել է հրդեհ: Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Կրակը վայրկյանների ընթացքում տարածվեց, փրկարարները րոպեների ընթացքում 2 ավտոյով հասան դեպքի վայր, բայց ոչինչ չէին կարող անել, կրակը հանգցնելուց հետո նոր իմացանք, որ 3 հոգի վառվել է»։
Մահացածներն են 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանը և 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանը, իսկ BMW-ի վարորդը Վարոս Մարկոսյանն էր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...