Խոշոր վթար Կոտայքի մարզում. վարորդներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 14։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են ВАЗ 2104 մակնիշի 35 ZF 389 համարանիշի և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 04-ը գլխիվայր շրջվել է։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են «04»-ը, որից հետո նոր կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Hyundai-ի վարորդը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...