Բուհում անվճար սովորելու առաջարկ Ալեքսանյանին և Չալյանին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և եվրոպական երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանին առաջարկում են անվճար սովորել բուհում:
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ մարզիկներն այս տարի կարող են ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան հեռակա ուսուցման:
«Երբ իմացանք, որ մենք արդեն 2 օլիմպիական ուղեգիր ենք նվաճել, անմիջապես մտածեցինք, թե ինչպես կարող ենք մեր լուման ունենալ։ Որոշեցինք գյումրեցի մեր մարզիկներին, որոնք միջազգային ասպարեզներում պատվով են ներկայանում և բարձր են պահում մեր հանրապետության անունը, ընդունել մեր մասնաճյուղի հեռակա ուսուցման երեք՝ Հաշվապահական հաշվառում, Ֆինանսներ և Կառավարում բաժիններում:
Թե որ բաժիններում կցանկանան սովորել մեր չեմպիոնները, իրենց ընտրությանն ենք թողնում: Ուսման վարձավճարներն ամբողջությամբ կփոխհատուցի մեր մասնաճյուղը»,- նշեց նա։
Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջարկն անձամբ կներկայացնեն մարզիկներին, երբ նրանք վերադառնան Հայաստան:
«Առաջարկը կներկայացնենք Գյումրիում, իսկ իրենք կորոշեն՝ ընդունեն, թե ոչ»,-նշեց նա:
Գյումրեցի մարզիկները մինչ այս ավարտել են Շիրակի պետական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնը:
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...