Արարատ Միրզոյանի դեմ դատական հայց են ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Սպարտակ Առաքելյանը` պահանջելով, որ դատարանը պարտադրի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին անվավեր ճանաչել ԱԺ ղեկավարության կարգադրությունն ու դրանով ստեղծված հաստիքացուցակը, որից ինքը դուրս է մնացել:
«Ավելի պարզ ասած` Սպարտակ Առաքելյանը դուրս է մնացել նոր ձևավորված հաստիքացուցակից և հիմա դատարանի միջոցով փորձում է հետ վերադառնալ իր աշխատանքին, վերականգնել իր իրավունքները»,- գրում է թերթը:
Նույն պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը և հայց ներկայացրել` ընդդեմ ԱԺ աշխատակազմի։ Ստեփանյանը պահանջում է, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով և չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...