ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի կատարած ապօրինությունները բացահայտվել են, հարուցվել է քրգործ
Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինիությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հրաման է ստորագրել, ըստ որի՝ դեկտեմբերին ու մարտին բուհում աշխատանքի ընդունված իր մտերիմներ՝ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի նախկին տնօրենին և ֆինանսական նախկին տնօրենին ամռանը տրամադրել է ամենամյա վճարովի արձակուրդ՝ նրանց վճարելով՝ ընդհանուր 640 հազար դրամից ավելի գումար՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։
Բացի այդ, բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նախքան 2018-2019 թվականների ուսումնական տարվա ավարտը բուհի գլխավոր էներգագետ-ճարտարագետին պարգևատրել է 350․000 դրամով՝ հիշյալ ուսումնական տարին բարեհաջող ավարտելու կապակցությամբ՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացական համարանիշով բեռնատարը մնացել է Մյասնիկյան տանող թունելում
Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևանի Աբովյան փողոցից Մյասնիկյան տանող թունելի հատվածից, որում երևում է, թե վրացական պ...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է կայծակը հարվածում մեքենային
Նովոսիբիրսկի բնակիչները ականատես են եղել, թե երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ուժգին կայծակը ինչպես է հարվածել Toyota...