Կնոջն ու հարևանին դանակահարած տղամարդը ձերբակալվել է
Սեպտեմբերի 14-ին՝ կեսգիշերն անց, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի, Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում ամուսինը դանակահարել է կնոջը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները, ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ րոպեներ առաջ, վիճաբանության ժամանակ, նշված բնակարանի 31-ամյա բնակիչը դանակահարել է նույն հասցեում ապրող իր կնոջը և 44-ամյա հարևանին:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ տուժողները կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Հարուցվել է քրեական գործ:
31-ամյա տղամարդը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...