ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոբչակն ամուսնության գրանցման գրասենյակ է ժամանել դիակառքով
Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը փեսացուի՝ թատրոնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ԶԱԳՍ) ժամանել է դիակառքով: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ռուսական Հինգերորդ ալիքի թվիթերյան էջում:
Корреспондент-ի փոխանցմամբ՝ պսակադրության արարողութունն անցկացվել է Մոսկվայի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններից մեկում, որին զույգը մոտեցել է դիամեքենայով:
Մեքենան ներսից պատված է եղել կարմիր գործվածքով, իսկ տանիքին երկու ոսկեգույն օղակներ էին ամրացված: Մեքենայի կողային հատվածում նկատելի էր «Քանի դեռ մահը չի բաժանել մեզ» գրությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սոբչակի և Բոգոմոլովի հարսանեկան հանդեսին շուրջ 300 հյուր է լինելու: Միջոցառումը նորապսակներին կարժենա ավելի քան 16 մլն ռուբլի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա Սոբչակի և 44-ամյա Բոգոմոլովի հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու «Петровский пассаж» առևտրային համալիրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խորհրդարանի նիստի ժամանակ Պորոշենկոն քնել է
Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն Facebook սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործարաններից մեկում սեպտեմբերի 18-ին՝ առավոտյան 11-ի սահմաններում, հրդեհ է բռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում մանկական պոռնկագրական նյութեր իրացնելու մեղադրանքով 11 մարդ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության բաժանմունքի, գլխավոր դատախազության, Եվրապոլի և ԱՄՆ-ի և Ավստրալիայի իրավապահ մարմիններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինին Կրեմլից քշել ցանկացող շամանը հոգեբուժարանում է
Ռուսաստանի իրավապահները Բուրյաթիայում ձերբակալել են շաման Ալեքսանդր Գաբիշևին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա...