2 օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 54 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության` 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 3-ական, դրամանենգության և խուլիգանության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով՝ գույքային վնաս պատճառելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և խարդախության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...