Թուրքիայում տուրիստական սեզոնի ընթացքում 90 ռուս է մահացել
Թուրքիայում ՌԴ դեսպանը հայտնել է՝ ինչու են ռուսներն ավելի հաճախ մահանում Թուրքիայում հանգստի ժամանակ։
Մոտ 90 ռուս է մահացել Թուրքիայում ընթացիկ տուրիստական սեզոնի ընթացքում, ինչը կապված է Ռուսաստանից եկած հանգստացողների մեծ հոսքի հետ․ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը:
«Ընթացիկ հանգստյան սեզոնի ընթացքում, ցավոք, Ռուսաստանից ժամանած տուրիստների հետ բազմաթիվ դժբախտ պատահարներ են գրանցվել Թուրքիայի հարավում։ Այսօրվա դրությամբ ֆիքսվել է 88 մահվան պատահար, ինչպես նաև բժշկական տարհանման 40 դեպք։ Սա բացատրվում է Ռուսաստանից տուրիստական մեծաքանակ հոսքով։ Այսպես, անցած տարի Թուրքիա է այցելել մոտավորապես 6 միլիոն Ռուսաստանի քաղաքացի, այս տարի, կանխատեսումների համաձայն, նրանց թիվը մեծացել է»,-ասել է Երխովը։
Նրա խոսքերով՝ ռուսական գործակալությունները, ինչպես նաև թուրք գործընկերները ձեռնարկում են տուրիստների անվտնագության անհրաժեշտ մակարդակի ապահովման համապատասխան միջոցառումները՝ հաշվի առնելով դժբախտ պատահարների պատճառները։
«Բացասական տենդենցը կոտրելը հեշտ չէ, սակայն հուսով ենք, որ տեղական իշխանությունների, տուրիստական արդյունաբերության ներկայացուցիչների պատասխանատուների հետ հստակ համակարգելով համատեղ ջանքերը կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը»,-հավելել է զրուցակիցը։
Բացի այդ, տուրիստների հետ կատարվող պատահարների պատճառները կարելի է ամենատրամաբանական ձևով բացատրել․ «Օրինակ՝ առողջական վիճակը․ խոսքը հասուն տարիքի մարդկանց մասին է, ովքեր սրտանոթային հիվանդություններ ունեն։ Նրանք գալիս են Թուրքիա, ուր, հատկապես ամռանը, եղանակային պայմանները էապես տարբերվում են ռուսաստանյան եղանակից։
Շոգ է, տոթ, խոնավության բարձր մակարդակ կա։ Այս պատճառով են սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը և շատ այլ խնդիրներ»,-բացատրել է Երխովը։
Նա նշել է նաև, որ վերջին ժամանակներում ավելացել է տուրիստական ավտոբուսների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, ինչպես նաև հետիոնային անցումների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
ՌԴ-ում «թվայնացման և ավտոմատացման ռիսկի» կենթարկվի 20,1 մլն մարդ
ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ուսումնասիրության ա...
Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը
Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը, գրում է ria.ru-ն՝ կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգանի...
Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը երբեք միջուկայի...