Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը
Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը, գրում է ria.ru-ն՝ կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգանի հայտարարությանը հղումով:
Նոր կառավարությունում իրենց պաշտոնին են մնացել միայն երկու քաղաքական գործիչներ՝ գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն:
ԱԳ նախարար Տարո Կոնոն դարձել է պաշտպանության նախարար, իսկ վերջինիս տեղը զբաղեցրել է տնտեսության վերականգնման հարցերով ներկայիս նախարար Տոսիմիցու Մոտեգին:
Նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ զբաղեցրած երկու անձինք նույնպես պաշտոն են ստացել կառավարությունում, որոնք են՝ աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն և արտաքին գործերի նախարար Սանաե Տակաիտին:
Նախկին վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի որդին՝ 38-ամյա Սինձիրոն, դարձել է երկրի հետպատերազմյան պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքական գործիչը, որ ընդգրկվել է նախարարների կաբինետի կազմում: Ըստ կանխատեսումենրի՝ ապագայում նա կկարողանա հավակնել վարչապետի պաշտոնին։
Բացի այդ, կառավարության կազմից դուրս Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Սիգեռու Կիտամուրան:
Նոր կառավարության միջին տարիքը կազմել է 61,5 տարի։
Չորեքշաբթի երեկոյան նոր կառավարությունը կանցնի երկրի կայսեր հաստատման արարողությանը, որից հետո կառավարությունը կհամարվի պաշտոնապես ձևավորված:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի առավոտյան ամբողջ կազմով հրաժարական էր տվել:
Պատճառը, ըստ հաղորդման, կառավարության կազմի ծրագրված փոփոխությունն է եղել հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո, ինչպես նաև հոկտեմբերին սպառողական հարկի մինչև 10 տոկոս բարձրացումը:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Ջենիֆեր Լոպեսին հալածել են կենդանասերները
Տորոնտոյում ամենամյա կինոփառատոնի շրջանակներում, որն անց է կացվում սեպտեմբերի 5-15-ը, տեղի է ունեցել «Մերկապարուհիներ» ֆ...
Թուրքիայում տուրիստական սեզոնի ընթացքում 90 ռուս է մահացել
Թուրքիայում ՌԴ դեսպանը հայտնել է՝ ինչու են ռուսներն ավելի հաճախ մահանում Թուրքիայում հանգստի ժամանակ։Մոտ 90 ռուս է մահաց...
ՌԴ-ում «թվայնացման և ավտոմատացման ռիսկի» կենթարկվի 20,1 մլն մարդ
ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ուսումնասիրության ա...