ՌԴ-ում «թվայնացման և ավտոմատացման ռիսկի» կենթարկվի 20,1 մլն մարդ
ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մինչ 2030 թվականը Ռուսաստանում աշխատող մարդկանց 45,5%-ի կատարած աշխատանքի պահանջը չի լինի։
Այս մասին գրում է iz.ru-ն։
Նշվում է, որ այդ աշխատակիցները ստիպված կլինեն կամ դուրս գալ աշխատաշուկայից, կամ վերապատրաստվել։ Ի դեպ, սա վերաբերում է ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց՝ պաշտոնապես աշխատողներին։ Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ «թվայնացման և ավտոմատացման ռիսկի» կենթարկվի 20,1 մլն մարդ։
Փորձագետները կարծում են, որ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսում աշխատանքի մեծ մասը կարելի է հանձնել ռոբոտներին։
Ցանկում ընգրկվել են նաև վերամշակվող ձեռնարկությունները (60%), գյուղատնտեսությունը և անտառտնտեսությունը (58%), մանրածախ առևտուրը (53%) և օգտակար հանածոների արդյունահանումը (51%):
«Ավելի ճիշտ է խոսել ավտոմատացման ընդհանուր վնասակարության մասին։ Բայց այն, որ դու ենթակա ես փոխարինման (այսինքն՝ ենթակա ես տեխնոլոգիայով փոխարինման), ոչ մի կերպ չի նշանակում, որ քեզ վաղը փոխելու են»,- այս մասին հայտնել է ակադեմիայի աշխատակից, ուսումնասիրության հեղինակ Ստեփան Զեմցովը։
Նրա խոսքով՝ այս ընթացքը տևական ժամանակ է պահանջում, որը հնարավորություն է տալիս աշխատողներին վերապատրաստվել, փոխել իրենց աշխատանքային գործառույթները։
Այս խնդրի հավանական լուծումը կարող է դառնալ ռոբոտների համար հարկեր սահմանելը (ստացված միջոցները կարելի է ուղղել սոցիալական աջակցությանը), կամ անցնել չորսօրյա աշխատանքային շաբաթվան։
Նմանատիպ հոդվածներ
Ջենիֆեր Լոպեսին հալածել են կենդանասերները
Տորոնտոյում ամենամյա կինոփառատոնի շրջանակներում, որն անց է կացվում սեպտեմբերի 5-15-ը, տեղի է ունեցել «Մերկապարուհիներ» ֆ...
Թուրքիայում տուրիստական սեզոնի ընթացքում 90 ռուս է մահացել
Թուրքիայում ՌԴ դեսպանը հայտնել է՝ ինչու են ռուսներն ավելի հաճախ մահանում Թուրքիայում հանգստի ժամանակ։Մոտ 90 ռուս է մահաց...
Ջեք Ման հեռացել է Alibaba-ի ղեկավարի պաշտոնից
Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման թողել է չինական ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղու...
Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը
Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը, գրում է ria.ru-ն՝ կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգանի...