Ջենիֆեր Լոպեսին հալածել են կենդանասերները
Տորոնտոյում ամենամյա կինոփառատոնի շրջանակներում, որն անց է կացվում սեպտեմբերի 5-15-ը, տեղի է ունեցել «Մերկապարուհիներ» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերից մեկը կատարում է Ջենիֆեր Լոպեսը:
50-ամյա դերասանուհին կարմիր գորգին հայտնվել է շքեղ դեղին զգեստով, որը խորը լանջաբացվածք ունի: Նրա ձեռքին դոլարների տրցակի տեսքով պայուսակ էր:
Սակայն նրա ազդեցիկ կերպարը մթագնեց կենդանիների պաշտպանների՝ նախապես ծրագրված ակցիան։ Ակտիվիստները տհաճ բառեր էին բղավում եւ պաստառներ ցուցադրում՝ Լոպեսին կոչ անելով հրաժարվել բնական մորթի կրելուց։ Ջեյ Լոն սիրում է կաշվե եւ մորթյա իրեր եւ հաճախ է թիկնոցներով կամ կիսամուշտակներով հայտնվում հանրության շրջանում։
Սակայն դերասանուհին ցույց չի տվել, թե ակտիվիստների ակցիան ինչ-որ կերպ վշտացրել է իրեն, ընդ որում, վիրավորանքերը, որոնք հնչում էին նրա հասցեին, հնարավոր չէր չլսել։
Փոխարենը Լոպեսն իր էջում պրեմիերայից տեսանյութ է հրապարակել՝ գրելով, որ երազում է պրեմիերային տեսնել իր բոլոր հետեւորդներին։ Իսկ նրանց թիվը հասնում է 100 մլն-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում «թվայնացման և ավտոմատացման ռիսկի» կենթարկվի 20,1 մլն մարդ
ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ուսումնասիրության ա...
Ջեք Ման հեռացել է Alibaba-ի ղեկավարի պաշտոնից
Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման թողել է չինական ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղու...
Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը
Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը, գրում է ria.ru-ն՝ կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգանի...
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...