ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անձամբ ամեն ինչ թողնելու եմ ու գնամ Ամուլսար․ Հայկ Բարսեղյան
Ամուլսարը պատկանում է ցանկացած հայի և մենք, պետք է թողնենք մեր գործն ու գնանք Ամուլսար, որպեսզի շարունակենք շրջափակած պահել հանքի տարածքը։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է SOS նախաձեռնության անդամ, ակտիվիստ Հայկ Բարսեղյանը։
Նա կոչ է արել գումար հավաքել՝ Ամուլսարը պաշտպանող քաղաքացիներին սնունդով, ձմռանը տաք հագուստով ապահովելու հարցը։
«Եթե մինչև այս ջերմուկցիներն են պաշտպանել Ամուլսարի տարածքը, սրանից հետո մենք ենք պաշտպանելու։ Անձամբ ամեն ինչ թողնելու եմ ու գնամ Ամուլսար։ Թող ոստիկանները պատրաստվեն ճակատամարտի, պատրաստ լինեն առավոտից երեկո քաղմասներում լինել»,-ասել է նա՝ Նիկոլ Փաշինյանին կոչ անելով խզել պայմանագրերը «Լիդիան» ընկերության հետ և հաշվի առնել ժողովրդի կարծիքը։
Հիշեցնենք, որ այսօր ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում Ջերմուկի բնակիչներին կոչ էր արել բացել Ամուլսարի ճանապարհները՝ նշելով, որ հանքի շահագործումն արգելելու համար իրավական որևէ հիմք չկա։
Տեսանյութը՝ SOS ֆեյսբուքյան էջից։
Նմանատիպ հոդվածներ
Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում
Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի, Վանեցյանի ու Ավինյանի արձագանքը՝ Կարապետյանի գոլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ խոստումս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեւոն Քոչարյանը՝ դատավորների կայացրած որոշումների մասին. ՍԴ-ն որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին
Սահմանադրական դատարանի և դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հ...