Զոհրապ Մնացականյանը՝ Ադրբեջանում գերի ընկած Արայիկ Ղազարյանի մասին

«Ամերիկայի Միացյալ Նաhանգների հետ մեր երկխոսությունը բարձր մակարդակով այս շրջանում ակտիվացել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ Զոհրապ Մնացականյան, հավելելով՝ «Ուղղակի գնահատեք այն բոլոր հանդիպումները, որ տեղի են ունեցել այս մեկ տարվա ընթացքում՝ Սպիտակ տան և պետքարտուղարության ղեկավարությունների հետ»։ 

 

Անդրադառնալով վերջերս Ադրբեջանի կողմից գերևարված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցին՝ նախարարն ընդգծեց, որ շատ մտահոգիչ է. «Դա շատ մտահոգիչ է, ես կարծում եմ, որ դա մեզ համար մնում է մտահոգիչ հարց, նորություն չունեմ այս պահին ասելու, քանի որ և՛ մենք, և՛ Կարմիր խաչ, և՛ Պաշտպանության նախարարությունը զբաղվում ենք այս հարցով։ Հասկանում ենք զգայնությունն այս հարցի շատ մեծ է և պահանջում է համակարգված մոտեցում»։

Հարցին՝ Ադրբեջանի ՊՆ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է՝ Մնացականյանը պատասխանեց. «Մեր հանդիպումները շարունակվում են, բանակցային գործընթացը չի կանգնել, սրա մասին խոսել եմ, վերջին անգամ անդրադարձել եմ Ուրուգվայի հետ հանդիպման ժամանակ և ինչպես մենք ենք անում միշտ համաձայնեցված ժամին ու պահին կհայտարարենք»։

Քաղաքականություն