«Իմ Քայլ»-ի ավելի քան 30 պատգամավոր դեմ է հանքի շահագործմանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն ավելի քան 3 տասնյակ են կազմում, որոնք նախօրեին խմբակցության նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնավորումները։
Եթե իշխանությունը հանքի շահագործումը չկասեցնելու քաղաքական որոշում կայացնի, չի բացառվում, որ հակադիր թևն առանձնանա խմբակցությունից՝ ստեղծելով «ինքնավար հանրապետություն»։ Հնարավո՞ր է նման բան․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլի» պատգամավոր, հանքի շահագործումը շարունակելու դիրքորոշման կողմնակից Հովիկ Աղազարյանից։
Նա խուսափել է ուղիղ պատասխանից․ «Եթե այս հարցն իմ ընկերների համար իսկապես սկզբունքային հարց է, իրենք կարող են ընտրել իրենց ճանապարհը, բայց նոր իրողություններում իշխանության նկատմամբ վստահության արդյունքում կարելի է մի փոքր տեսակետ փոխել»»։
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցո...
Հարավային Օսիան ժամանակավորապես փակում Է Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակա...