«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանն ազատ չի արձակվի. դատարանը մերժեց միջնորդությունը
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում կայացրեց մերժել գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը։ Ավելի վաղ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկել էր ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ խափաման միջոցը փոխելու անհրաժաշտությա վերաբերյալ պաշտպանները նոր հանգամանքներ չեն նշել։
Միջնորդության դեմ առարկեցին նաև գործով տուժողների իրավահաջորդները։
Մասնավորապես ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վիրավորում ստացած և օրեր անց հիվանդանոցում մահացած ոստիկան Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանն ասաց.
«Սմբատ Բարսեղյանն իրավունք չունի արևի երես տեսնելու»։
Նշենք, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Սմբատ Բարսեղյանին։
Այսպիսով այսօրվա դատական նիստն ավարտվեց. հաջորդ նիստում կհետազոտվեն գործում առկա իրեղեն ապացույցները։
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցո...
Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություններ կան, թե Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից»...
Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. «Ամուլսարի» հարցով խորհրդակցություն է եղել. Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետ Փաշինյան:«Մասնակցում էր նաև...