Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստն ավարատվեց: Գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը որոշում է կայացնել մերժել Գրիգորյանի պաշտպանների՝ Գրիգորյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը: Այսպիսով Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
Դատարանի որոշումից հետո Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ասաց, որ կալանքով պայմանավորված՝ Գրիգորյանը չի կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ: «Ուղղակի խոշտանգում է գնում Գրիգորյանի նկատմամբ: Այն բուժօգնությունը, որ կառավարությունը պարտավորություն էր ստանձնել, որ Գրիգորյանը պիտի ստանար համախպատասխան հիվանդանոցում, նա չի կարողանում ստանալ կալանքով պայմանավորված: Նրա նկատմամբ տիպիկ խոշտանգում է կատարվում», - ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. «Ամուլսարի» հարցով խորհրդակցություն է եղել. Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետ Փաշինյան:«Մասնակցում էր նաև...
Սևանից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան
Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս...
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Վրաստան-Հայաստան սահման․ երեկվա տեղի ունեցածը քննարկվել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․«Դեսպան Սադոյանը հանդիպեց Սադախլոյի անցակետի ղեկավար...