Այս պահին չունենք ապացույցներ, որ Ամուլսարի հանքը շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա թողնելու են որևէ ազդեցություն. Արսեն Թորոսյանը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին չունի որևէ ապացույց, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կարող են ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա: Այսօր լրագրողների հետ զրույցում Թորոսյանը նշեց, որ եթե նման ապացույցներ լինեն, ապա նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի այդ ամենը վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ:
«Այս պահին մենք չունենք այնպիսի ապացույցներ, որ շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա թողնելու են որևէ ազդեցություն, եթե նման ապացույցներ կլինեն, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք, այդ ամեն ինչը կամ վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ»։
Հարցին՝ նախարարությունը ուսումնասիրություն կատարե՞լ է՝ նախարարը պատասխանեց. «Նախարարությունը պասնակցել է փորձաքննությանը, դատական պրոցեսին և նաև ուսումնասիրել է վերջնական եզրակացությունը, որի մասին ունենք մեր համառոտ տեղեկանք կարծիքը՝ մի քանի մասով՝ Ջերմուկի թերմոջրերի մասով, որ կապ չկա, Սևանա լճի մասով, որ վտանգ չկա, և օդի աղտոտվածության մասով, որը որ մաքսիմում կարող է այդ շինարարական բուռն պրոցեսի ժամանակ լինել, բայց այն այնքան հեռու է բնակավայրերից, որ չի ազդելու բնակչության վրա։ Այդ ամեն ինչը մծշտական պրոցես է, հիմա մենք կարող ենք խոսել ցանկացած այլ հանքի մասին ու չկենտրոնանալ»։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Ա...
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...