10 հազար դոլարով վաճառել են Բարաք Օբամայի բասկետբոլի խաղային մարզաշապիկը
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի բասկետբոլի խաղային մարզաշապիկը 120 հազար դոլարով վաճառվել Է ԱՄՆ-ում կայացած աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Heritage Auctions աճուրդային տան կայքում: Հրապարակված տվյալների համաձայն՝ աճուրդը տեղի Է ունեցել անցած հանգստյան օրերին Դալլասում (Տեխասի նահանգ):
Այնտեղ վաճառքի Էին հանվել զանազան առարկաներ՝ կապված սպորտի եւ տարբեր մարզաձեւերում դրա աստղերի հետ:
Այլ բաների թվում եղել Է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ջերսին՝ բասկետբոլի խաղային մարզաշապիկը, որով նա բարձր դասարաններում հանդես Է եկել «Փունահո» դպրոցի թիմի կազմում իր հայրենի Հոնոլուլու քաղաքում (Հավայիի նահանգ): Այդ դպրոցում ուսուցումն Օբաման ավարտել Է 1979 թվականին՝ միաժամանակ թիմի հետ նրան վերադարձնելով բասկետբոլի գծով նահանգի չեմպիոնությունը:
Աճուրդային տան հայտարարության մեջ նշված Է, որ Օբամայի մարզաշապիկի վաճառքից ստացված միջոցների մի մասը կհատկացվի նրա դպրոցի բյուջեին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Ա...
«Փաշինյանն ուրախանում է Աշոտիկով, ես էլ ուզում էի ուրախանայի իմ Արթուրով». զոհված զինծառայողի մայր
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրերը նշու...