Վարչապետն ասել է՝ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. բնապահպանները շարունակելու են պայքարը
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, բնապահպանների ու ակտիվիստների հետ Ամուլսարի հարցով հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում որևէ եզրահանգման չեկան: SHANTNEWS.am-ը Կարապետյանին հիշեցրեց՝ բնապահպաններն ասում են, որ Փաշինյանը հայտարարել է՝ Ամուլսարը պետք է շահագործվի:
«Վարչապետն ուրիշ բան է ասել: Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի ասել, որ պետք է շահագործվի: Ես չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, ինչպես միշտ ասել ենք՝ ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու»,- ասաց նա:
Կարապետյանը հայտնեց, որ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման սղագրությունը մի քանի ժամից կհրապարակվի, որը կտա շատ հարցերի պատասխաններ:
Վարչապետի խոսնակը նաև ասաց՝ այս պահի դրությամբ նոր փորձաքննության անցկացման հիմքեր չկան:
Բնապահպաններին հանդիպումը չի գոհացրել: Բնապահպանները լրագրողներին տեղեկացրին՝ վարչապետն ասել է՝ Ամուլսարի հանքը պիտի շահագործվի, հետևաբար` իրենք որոշել են շարունակվել պայքարը:
Նմանատիպ հոդվածներ
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Ա...
Շոգը չի նահանջելու. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` Արարատյան դաշտի և...