Հասարակություն

Վարչապետի հայտարարությունից հետո կորոշենք, թե որոնք են լինելու մեր քայլերը. բնապահպաններ ու ակտիվիստներ

WRed
Վարչապետի հայտարարությունից հետո կորոշենք, թե որոնք են լինելու մեր քայլերը. բնապահպաններ ու ակտիվիստներ

Վարչապետի հայտարարությունից հետո հնարավոր կլինի որոշել, թե որոնք են լինելու մեր քայլերը: Այս մասին, այսօր Սարյանի պուրակում հանրային քննարկման ժամանակ նշեց բնապահպան Աննա Շահնազարյանը՝ հավելելով, իրենց պայքարը ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, ժողովրդի իրավունքների պաշտպանության մղումներով է առաջնորդվում:

 

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանն էլ նշեց. «Մենք անցնելու ենք ակտիվ պայքարի, անելու ենք քայլերթեր, ցույցեր: Շատ դժվար է հեղափոխական կառավարությանն ակտիվ պայքարի միջոցով բան հասկացնել, երբ երկրում կան ուժեր, որոնք չեն ուզում մեր կառավարության լավը: Մենք վերջին 1,5 տարում ամեն ինչ արել ենք, որ զերծ մնանք այդ ֆորմատի պայքարից: Բայց այսօր այդ գիծը գծվեց»,-ասաց նա:

 

Աննա Շահնազարյանն էլ նկատեց, որ իրենք հասել են մի եզրագծի, երբ տեսնելու են՝ Նիկոլ Փաշինյան վարչապետը անցնելու է ռուբիկոնը, թե ոչ: Նրա խոսքով, իրենց հետագա քայլերը պայմանավորված են լինելու նաեւ նրանով, թե այսօր երեկոյան ինչ հայտարարությամբ հանդես կգա Նիկոլ Փաշինյանը: 

 

Այդուհանդերձ, որոշվեց, որ վաղը ժամը 19-ին կրկին կհավաքվեն՝ քննարկելու իրենց անելիքները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250