«Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպությունն էլ շուն դառնա, կարևորը բնապահպանական վիճակն է». Ալեն Սիմոնյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Ամուլսարի հանքի շահագործման հարցով անձնական դիրքորոշում չի ձեւավորել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը։
Պատգամավորը նշեց, որ իր մասնագիտական գիտելիքները եւ ունեցած ինֆորմացիան բավարար չեն այս հարցով դիրքորոշում հայտնելու համար։
«Հանդիպման ընթացքում բոլորի մտահոգությունը նա էր, որ հանկարծ այնպես չլինի, որ մենք սխալվենք»,–ասաց նա՝ հստակեցնելով, որ եթե սխալվելու հավանականություն լինի, կառավարությունը ռիսկի չի գնալու։
«Եթե կա փոքրիկ հնարավորություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպությունն էլ շուն դառնա, կարեւորը Հայաստանի Հանրապետությունն է, մեր բնապահպանական մակարդակի վիճակը»,–ասաց նա՝ նշելով, որ մեր կառավարության վրա որեւէ միջազգային կազմակերպություն չի կարող ճնշում գործադրել։
Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
Տեսանյութը եւ լուսանկարը՝ Armdaily.am
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Փաշինյանը Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել. Aysor.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության...
ՈՒՂԻՂ. Վարչապետը աշխատանքային քննարկում է անցկացնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Կրթության, գիտության, մշակույթ...
Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակը կերակրել է պատգամավորներից մեկի երեխային
Նոր Զելանդիայի խորհրդարանը նիստերի դահլիճում հատուկ հյուր է ունեցել՝ մեկ ամսական փոքրիկ: CNN-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի խ...
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում 40 հարց է, որից 29-ը չզեկուցվող են: Հարցերի շարքում ընդգրկված է գեր...