Վարչապետ Փաշինյանը Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել. Aysor.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Վարչապետը նշել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, և խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:
Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քննարկման մասնակիցների մի շարք հարցերին:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Վարչապետը աշխատանքային քննարկում է անցկացնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Կրթության, գիտության, մշակույթ...
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում 40 հարց է, որից 29-ը չզեկուցվող են: Հարցերի շարքում ընդգրկված է գեր...
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկում ելույթով է հանդես գալիս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկի հրապարակում է ելույթ է ունենում բնակիչների համար։ Վարչապետին դիմավորել են...
ՈՒՂԻՂ․ Փաշինյանի ուղղաթիռը հասավ Ջերմուկ․ հանդիպում է ջերմուկցիների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը հասավ Ջերմուկ: Վարչապետի ժամանման լուրը ստացած ջերմուկցիները հրատապ կարգով հավաքվե...