Ակտիվիստը վարչապետի հետ հանդիպման կեսից լքել է դահլիճը. այն, ինչ լսել էր պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր
Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը Բաղրամյան 26-ում մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ Ամուլսարի հարցով ընթացող քննարկմանը, հանդիպման կեսից դուրս է եկել սրահից: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Վարչապետը երեսուն րոպե ներկայացնում էր գործընթացը, ներկայացնում էր, որ Կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն իբր ապացուցւմ է, որ ռիսկերը կառավարելի են, շրջակա միջավայրի, Ջերմուկի վրա ազդեցություն չկա, բայց իրականում ճիշտ հակառակն է գրված»:
Շահնազարյանը նշեց՝ վարչապետի խոսքն իրեն չի համոզել, շեշտեց՝ բոլորը կարողանում են կարդալ ու իրավիճակը գնահատել, բացի այն, որ իրավական առումով մեր երկրում որոշողը ժողովուրդն է, ընդերքը պատկանում է ժողովրդին, գիտական ուսումնասիրությունը դեռ հիմք չէ որևէ գործողության դիմելու, բայց նույնիսկ գիտական ուսումնասիրությունը փորձ արվեց ներկայացնել հակառակը:
«Սա ինձ համար բռնություն է մեր հանդուրժողության, բանականության նկատմամբ, պետք է դա թույլ չտանք: Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Ա...
Շոգը չի նահանջելու. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` Արարատյան դաշտի և...