Վրաստանում վաճառված սոուսների և համեմունքների մեջ վտանգավոր ներկանյութեր են հայտնաբերվել
Վրաստանի «Ռազմավարական հետազոտությունների և զարգացման» ՀԿ-ն Գերմանիայի լաբորատորիայում փորձարկել է Վրաստանում վաճառվող տեղական ու արտասահմանյան սոուսների ու համեմունքների 42 նմուշ՝ դրանցում վտանգավոր ներկանյութերի պարունակությունը ստուգելու համար:
Արդյունքում՝ 6 անուն սոուս-համեմունքների մեջ հայտնաբերվել են արգելված ներկանյութեր: Հետազոտությունները ցույց են տվել, որ « Սուդան 1»- ը առկա է այդ նմուշներից հինգում: Սպառողներին խորհուրդ է տրվել հրաժարվել այդ համեմունքներից, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար:
«Շատ դեպքերում, վերոհիշյալ ապրանքատեսակներում վտանգավոր ներկանյութերի պարունակությունը փոքր է, սակայն դրանց հաճախ օգտագործումը նպաստում է ուռուցքների կամ գեների մուտացիաների ձևավորմանը»,- նշել են «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոն»-ից։
Սուդանի խմբի ներկանյութերն օգտագործվում են դիզելային վառելիքի արտադրության մեջ, լաբորատորիաներում ներկված հյուսվածքների կամ թմրանյութերի ներկման համար: «Սուդան 1»-ը հաճախ օգտագործվում է կեղծված համեմունքների՝ հետևապես դրանցով պատրաստված մթերքների մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Շոգը չի նահանջելու. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` Արարատյան դաշտի և...