«Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռը գերբեռնված է եղել. մի նստատեղը վաճառվել է միանգամից մի քանի ուղևորի. «Հետք»
«Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռում մի տեղը վաճառված է եղել միանգամից մի քանի ուղևորի, ինչի հետևանքով մի քանի ուղևոր չի կարողացել մեկնել: Այս մասին գրում է «Հետքը»՝ նշելով, որ իրենց լրագրող Անի Սարգսյանը եղել է չմեկնող ուղևորների թվում:
Երբ նա մոտեցել է ուղեբեռը հանձնելու, նրան տեղեկացրել են, որ ինքնաթիռում այլևս տեղ չկա, և ինքը չի կարող մեկնել։ Աղբյուրի տեղեկություններով՝ նմանատիպ իրավիճակում են հայտնվել ևս 6 ուղևոր։ Երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ «Զվարթնոցում» գտնվող «Ուկրաինական ավիաուղիների» գրասենյակից, որի աշխատակիցը քաշքշել է լրագրողին՝ փորձելով վերցնել հեռախոսը, որով նկարահանվում էր իրավիճակը։
«Ուկրաինական ավիաուղիների» գլխավոր գրասենյակում «Հետքին» ասել են, որ Երևան-Կիև ինքնաթիռում մեկ ազատ տեղ է եղել, և ուղղորդել են կապ հաստատել չվերթի պատասխանատու «Զվարթնոցի» գրասենյակի աշխատակցի հետ, որը սպասարկել է չվերթը:
Չվերթի պատասխանատու Կառլեն Մարտիրոսյանը հաստատել է, որ «Ուկրաինական ավիաուղիների» PS 614 չվերթը գերբեռնված է (overbooked) եղել, ինքնաթիռում ազատ տեղ չի եղել՝ ուղևորներին նստեցնելու համար, հետևաբար 6 ուղևոր չէր կարող մեկնել:
«Ուկրաինական ավիաուղիների» գրասենյակի աշխատակից Լիլիթ Դավթյանը նշեց, որ իրենց տնօրեն Պարույր Վարդանյանն արձակուրդում է, չի կարող խոսել լրատվամիջոցի հետ, իսկ մամուլի խոսնակ չունեն։
«Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը չի պատասխանել զանգերին։
Նմանատիպ հոդվածներ
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Երեխա, որը խոչընդոտում է ազատ լրատվամիջոցի աշխատանքը․ Փաշինյանը՝ դստեր մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել դստեր՝ Արփիի ծննդյան միջոցառումից՝ կից գրելով․«Ի...
Արդյո՞ք վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխություն է սպասվում
ՀՀ ոստիկանությունում չեն հաստատել վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխության եւ ճանապարհայի...