Հայաստանի՝ ծնունդով իրանցի քաղաքացիներին բանկերը վարկ չեն տալիս. գործարարը՝ Փաշինյանին
«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի մասնակից գործարարներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց բանկային ոլորտում իրենց աշխատանքը խոչընդոտող մի խնդիր: Ծնունդով իրանցի գործարարը հետաքրքրվեց.
«Բանկային պրոբլեմներ կան ծնունդով իրանցի հայերի համար: Ինչպե՞ս կարող եմ օգտվել պետական աջակցությունից, խիստ հետաքրքրված եմ գյուղատնտեսության ոլորտում աշխատանք սկսելու, զարգացնելու առումով, բայց պետական աջակցություն տվող բանկերի տեսակետից մենք ոչ ցանկալի հաճախորդ ենք: Ես ուզում եմ գործել ու ապրել Հայաստանում և աշխատել այս ոլորտում»:
ՀՀ վարչապետը նշեց, որ գործարարի ասածում կարևոր նրբերանգ կա, պետք է ճիշտ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Նա ընդգծեց՝ կառավարությունն այս հարցում որևէ միջամտություն, առնվազն՝ բացասական, չի ունենում, բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք ունեն նաև օտարերկրյա բաժնետերեր, ու մանավանդ վարկ տալու-չտալու գործում կառավարություն չի կարող միջամտել, ասել՝ այսինչ մարդուն վարկ տվեք, այսինչ մարդուն՝ մի տվեք:
«Ամիսներ առաջ երբ խնդիրներ կային, նաև Իրանի քաղաքացի հանդիսացող մեր քաղաքացիների հետ, կառավարությունը հաղորդակցություն սկսեց բանկային համակարգի հետ, որ կարողանանք մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշտպանել, որ խտրականության չենթարկվեն»,- ասաց նա:
Վարչապետը խոստացավ՝ իր օգնականը կապ կհաստատի գործարարի հետ, կոնկրետ դեպքը կքննարկեն, ապա նշեց՝ եթե բանկերից մեկը վարկ չի տալիս, հնարավոր է՝ այլ բանկից փորձի վարկ ստանալ, որևէ բանկից, որ այլ քաղաքականություն ունի:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Շոգը չի նահանջելու. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` Արարատյան դաշտի և...