Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ
Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա: Այս մասին, այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով BBC-ի կողմից գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) վերագրվող մեղադրանքին, նրա կողմից կրակ արձակելու հրաման տալուն:
«Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա: Ժամանակը ցույց կտա: Նման բան չի կարա լինի: Որպես պատերազմ անցած մարդ երբեք նա իրեն թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակելու:
Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա, որ իր կյանքը դրել է մեր ժողովրդի, մեր պետության, պետականության ու Արցախ աշխարհի համար: Ես չեմ հավատում նման բանի»,-հայտարարեց Միքայելյանը:
Հարցին, թե զինվորականը կարո՞ղ է հրամանը չկատարել, եթե իր առջեւ նման խնդիր է դրվել, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Կարող է, խի՞ չի կարող»:
Նա հրաժարվեց մեկնաբանել գեներալ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին լուրերը՝ ասելով, որ քննություն է ընթանում. «Հիմա քննություն է գնում, ես չեմ կարող կարծիք հայտնել: Գուշակ չեմ ձեզ համար»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Շոգը չի նահանջելու. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` Արարատյան դաշտի և...