Պուտինը, Ալիևը և Ռոհանին կհանդիպեն ՌԴ֊ում. Ուշակով
Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը, որն ավելի վաղ հետաձգվել էր, կանցկացվի Ռուսաստանում, սակայն հանդիպման նոր ժամկետները դեռևս հայտնի չեն: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք այն տեղափոխել ենք գործնական նկատառումներից ելնելով և գործընկերների հետ պայմանավորվել ենք համաձայնեցնել այն անցկացնելու նոր ժամկետը, սակայն պարզ է, որ հանդիպումը կայանալու է մեր երկրում», -ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
Նմանատիպ հոդվածներ
Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը
Ռուսական կայքերից մեկում օրեր առաջ հրապարակվել է հոդված, ըստ որի՝ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգա...
ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայկական զինուժը բարե...
Վրաստան-Հայաստան սահման․ երեկվա տեղի ունեցածը քննարկվել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․«Դեսպան Սադոյանը հանդիպեց Սադախլոյի անցակետի ղեկավար...
Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել Կամո Մնացականյանը. նա հետախուզման մեջ գտնվող․ Pastinfo.am
Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ  ...