Հասարակություն

Կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակ

Կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկած «Վարչապետն է Ձեր զբոսավարը» ակցիայի արդյունքում կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակը, որը լայն…

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկած «Վարչապետն է Ձեր զբոսավարը» ակցիայի արդյունքում կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակը, որը լայն տարածում ստանալով` հնարավորություն կտա բարձրացնելու Հայաստանի մասին զբոսաշրջիկների իրազեկվածության մակարդակը եւ խթանելու Հայաստանը օտարեկրյա զբոսաշրջիկների շրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

 

Օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց Նիդերլանդերից եւ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երեւանի զբոսաշրջային գրավչությունները։

 

Ընդ որում, 2 տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին, այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց կատարեց Երեւանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։

 

Նմանատիպ հոդվածներ

«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին

«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250