Հասարակություն

«Հասանք Մեղրի և Ագարակ». ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել

«Հասանք Մեղրի և Ագարակ». ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելուն ուղղված քաղաքականությունը, որի իրականացման քայլերից մեկը մարզային համայնքների մանկապատանեկան թիմերին նյութական և…

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելուն ուղղված քաղաքականությունը, որի իրականացման քայլերից մեկը մարզային համայնքների մանկապատանեկան թիմերին նյութական և մեթոդական օժանդակության ցուցաբերումն է: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:

Այսօր ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն այցելել է Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքներ, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի մանկապատանեկան թիմերի մարզիչների և սաների հետ: Զ.Եգանյանը մասնավորապես նշել է, որ ՀՖՖ նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ մարզերում ֆուտբոլով զբաղվելու պայմաններ ստեղծելու հարցը՝ որպես այդ ուղղությամբ կատարված գործուն քայլ մատնանշելով Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ավարտին հասցվող 25 խաղադաշտի կառուցման փաստը:

 

Լուսանկարները՝ Զոհրապ Եգանյանի ՖԲ էջի: 

Նմանատիպ հոդվածներ

«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին

«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250