Երևանում մի քանի ժամվա ընթացքում թալանել են մի քանի Porsche Cayenne-ներ
Երեկ՝ օգոստոսի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտայի բնակիչ, 50-ամյա Արսեն Հ.-ն և հայտնել, որ օգոստոսի 14-ի 23:30-ից մինչև օգոստոսի 15-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի մոտ կայանված Porsche Cayenne մակնիշի 10 VO 100 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Գրում է Shamshyan.com-ը։
Երեկ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 42-ամյա Մհեր Կ.-ն և հայտնել, որ օգոստոսի 14-ի ժամը 23:30-ից մինչև օգոստոսի 15-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Աճեմյան փողոցում գտնվող իր տան մոտ կայանված իր Porsche Cayenne մակնիշի 50 DF 001 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են, իսկ երեկ՝ օգոստոսի 15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ, 33-ամյա Արսեն Ա.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 19:00-ից միչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում ապակին կոտրելու միջոցով Դեմիրճյան փողոցում կայանված իր Porsche մակնիշի 86 MT 888 համարանիշի մեքենայի սրահից գողացել են HP նոթբուքը, պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար, Այֆոն տեսակի բջջային հեռախոսը, նորածին երեխայի պայուսակն՝ իր պարունակությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Ա.-ն ոստիկանության ծառայող է և ավտոմեքենայի միջից գողացել են նաև նրա ծառայողական վկայականը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Երեխա, որը խոչընդոտում է ազատ լրատվամիջոցի աշխատանքը․ Փաշինյանը՝ դստեր մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել դստեր՝ Արփիի ծննդյան միջոցառումից՝ կից գրելով․«Ի...