Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ քվորում չլինելու պատճառով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր, Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է գումարվել, որի ընթացքում պետք է ընտրվի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Նշենք, որ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։
Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրությունն ընթանալու է 5 դատավորների միջև. նրանք են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղն առաջացել էր այն բանցի հետո, երբ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը մեծ աղմուկից հետո ԲԴԽ անդամ ընտրվելուց և մի քանի օր պաշտոնավարելուց հետո հրաժարական էր տվել։ Ներկայումս ԲԴԽ–ում թափուր է մեկ դատավոր և մեկ իրավաբան–գիտնական անդամի տեղ։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չի կայացել, քանի որ ընդհանուր ժողովին ներկայացել էր մոտ 70 դատավոր, ինչի պայմաններում ժողովը չէր կարող համարվել իրավազոր։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...