Ամուլսարի հանքը մեր «հագով չէ». Ջերմուկի բնակիչ
Ամուլսարը վաղուց է դուրս եկել սարի բնույթից. այն քաղաքական, բնապահպանական, կենցաղային հարց է, որը լուծում է պահանջում է հենց այսօր, ոչ ուշ: Այս մասին Ջերմուկում հայտարարեց հանրահավաքի մասնակիցներից մեկը, ով նշեց, որ Ջերմուկի բնակիչ է:
Նա ասաց, որ «Ամուլսարից ձնագունդ է պոկվել, որը գնալով ահագնանում է», խոսքը ժողովրդի ցասման մասին է:
Քաղաքացին ասաց, որ Ամուլսարը չպետք է հանք դառնա, որովհետև Ջերմուկն ընտրել է իր կենսակերպը՝ բազմաճյուղ զբոսաշրջություն, հանքաջրաբուժություն, հանքային ջրի շշալցման արտադրություն:
«Հանքը մեր հագով չէ, հանքահենները Ամուլսարով ձևում են չորս ոտքերով շապիկ: Մենք այդպիսի շապիկ չենք կրելու, մենք հպարտ, անկեղծ ժողովուրդ ենք ու պայքարում ենք մեր իրավունքների համար, մեր առողջության համար»,-նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Երեխա, որը խոչընդոտում է ազատ լրատվամիջոցի աշխատանքը․ Փաշինյանը՝ դստեր մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել դստեր՝ Արփիի ծննդյան միջոցառումից՝ կից գրելով․«Ի...