Թեղուտի պատվարի ուսումնասիրման աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերից. ՏԿԵՆ
ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ու պատվարի կայունության հետազոտություն նախաձեռնելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատուները հայտնել են, որ պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար արդեն իսկ պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ։ Այսօր ընկերությունը տեղեկացրել է, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին օրերին բուլղարացի մասնագետների ժամանմամբ։ Փորձաքննության ողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության ներքո, իսկ արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 7-8 ամսվա ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 4 օրերին
Առաջիկա 4 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետութ...
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...