«Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են մեղմման 16 միջոցներից 15-ը կիրառել. ՔԿ նախագահ
Այսօր ընթացող կառավարության նիստի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը խոսել է Ամուլսարի շահագործման մասով փորձաքննության մասին ու ներկայացրել եզրակացությունը:
«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի կոնցետրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան: Բայց այդ կոնցետրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն»,-ասաց ՔԿ նախագահը:
Նրա խոսքով՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը հնարավոր է Որոտան, Արփա գետերի վրա, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող մեղմման 16 միջոց, այդ ռիսկերը կլինեն կառավարելի:
««Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են մեղմման 16 միջոցներից 15-ը կիրառել: 10-ն արդեն կիրառվում է, 5-ը պատրաստ են հետագայում կիրառել: Մեղմման մեկ միջոցն է, որ դեռ քննարկվում է:
Համաշխարհային բանկից «Լիդիան» ՓԲԸ-ն գումար ստանալու համար պետք է համապատասխանեցնի գործունեությունը AFC ստանդարտին: Դա նախատեսում է, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառեն: Փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որը նախատեսում է մեղմման միջոցները կիրառել 500 տարի»,-ասաց նա:
Նա նշեց նաև, որ 100 տարուց ավելի մեղմման միջոցների կիրառումից «Լիդիան»-ը չի հրաժարվում, եթե դրա անհրաժեշտությունը հետագայում կլինի:
Վարչապետ Փաշինյանն արձագանքեց.
«Կառավարության ներկայացուցիչները կծանոթանան ամբողջական փաստաթղթին և դրա արդյունքում կգանք որևէ եզրակացության»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Ինչպե՞ս է ԱԺ-ը ծախսել Վարդավառի միջոցառման 5 մլն դրամը
Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովը միջոցառման կազմակերպումը պատվիրվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/...
Երևանի և Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը վաղը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 10.0...