Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Ամուլսարի
Կառավարության դիմաց այսօր՝ օգոստոսի 15-ին, ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա է ընթանում:
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ լիբանանյան ընկերությունն Ամուլսարի մասով եզրակացություն չի ներկայացրել, այլ ընդամենը կատարել է Լիդիանի տարբեր տարիներին ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրություն։
«Ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանց մեջ կան բազմաթիվ թերություններ, բացթողումներ, տվյալների ոչ ամբողջական լինելու կամ ընդհանրապես բացակայության փաստեր, վտանգների գնահատման ոչ լիարժեք եւ գիտական տեսանկյունից ոչ ընդունելի մեթոդների կիրառումներ, ոչ ճիշտ ներկայացված փաստեր, սխալ եզրահանգումներ եւ այլն»,–նշված է հայտարարության մեջ։
Նախաձեռնությունը կոչ է անում բոլորին անձամբ կարդալ եզրակացությունը՝ «չտրվելով մանիպուլյացիաների». «Մի տրվեք տարբեր մանիպուլյացիաների, այլ կարդացեք ինքնուրույն կամ լսեք միայն անաչառ մասնագետների կարծիքը»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:
Նմանատիպ հոդվածներ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Ինչպե՞ս է ԱԺ-ը ծախսել Վարդավառի միջոցառման 5 մլն դրամը
Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովը միջոցառման կազմակերպումը պատվիրվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/...
Երևանի և Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը վաղը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 10.0...