ԱԺ աշխատակազմից ազատման բոլոր դեպքերն ապօրինի են․ Արսեն Բաբայան
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խորությամբ և ամբողջությամբ ուսումնասիրելով ԱԺ աշխատակազմում օգոստոսին իրականացված կադրային ջարդը վստահաբար արձանագրում եմ.
1. հաստիքների կրճատման հետևանքով օգոստոս ամսին ԱԺ աշխատակազմից պաշտոններից ազատած, պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկած, առանց որևէ բացառության, ԲՈԼՈՐ դեպքերն ապօրինի են: Դրանք ենթակա են անհապաղ վերացման:
2. Փոփոխված կառուցվածքով փոփոխված ստորաբաժանումներում, առանց որևէ բացառության, ԲՈԼՈՐ նշանակումները, ժամկետային աշխատանքային պայմանագրերը, արտամրցութային և մրցութային նշանակումներն ապօրինի են: Դրանք ենթակա են անհապաղ վերացման:
3. Պատրաստ եմ քննարկման ֆորմատում սա ապացուցել ԱԺ-ն ներկայացնող ցանկացած իրավաբանի։
4. ԱԺ աշխատակազմում որևէ անձ, ով որևէ առնչություն է ունեցել այդ ապօրինություններին, ինչպես նաև որևէ անձ, ով իր պաշտոնից ելնելով չպետք է սա թույլ տար, պետք է կարգապահական տույժի կիրառմամբ անհապաղ ազատվի (վռնդվի) զբաղեցրած պաշտոնից»:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հրաժարվել է բիզնեսից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 10 ընկերությունում իր բաժնեմասերը փոխանցել է իր գործընկերներին ու ընկերներին, գրու...
Կարմիր Խաչը բանակցում է, որ անհապաղ տեսակցի սահմանը հատած հայ զինծառայողին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին SHANTNEWS.am-ի հետ զր...
Ադրբեջանը հերթական տեղեկատվական խայծն է տարածել. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, թե առաջ...
Ուրուգվայի ԱԳ նախարարը՝ Արցախի հարցով ճնշումների մասին
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն...