Ասենք նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում. Արայիկ Հարությունյանը վրդովվեց
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վրդովեցրեց ՀՊՏՀ դասախոսի՝ խաչապուրի ուտելու վերաբերյալ իրեն ուղղված հարցը:
«Ասենք նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում: Բուհի շուրջ, բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող իրենք բուհում քննարկեն», - ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե եթե մանր հարցեր են, ապա նորմալ է, որ բուհի ռեկտորն այն ներկայացրել է հանրությանը, նախարարն ասաց. «Ռեկտորին, կարծում եմ, տվել եք այդ հարցերը»:
Նախարարը նշեց, որ ՀՊՏՀ-ում դասախոսների բողոքների հետ կապված հարցերը օրենքի շրջանակում են շարունակվում մնալ եւ չեն ազդի սեպտեմբերի 1-ին մեկնարկող դասապրոցեսի վրա:
«Մենք չենք թողնի, որպեսզի խնդիրները դուրս գան օրենքի եւ իրավունքի դաշտից» ,-ասաց Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Երևանի և Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը վաղը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 10.0...
Բրիտանական ամսագիրը՝ հայերի ու նրանց պատմության մասին
«Kensington, Chelsea & Westminster Today» ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես հնագույ...